Տեր-Պետրոսյան. Ավագանու ընտրություններից ավելի կարևոր քաղաքական հարց այս պահին գոյություն չունի

Տեր-Պետրոսյան. Ավագանու ընտրություններից ավելի կարևոր քաղաքական հարց այս պահին գոյություն չունի

PanARMENIAN.Net - Երևանի ավագանու ընտրություններից ավելի կարևոր քաղաքական հարց այս պահին Հայաստանում գոյություն չունի, կարծում է ՀԱԿ կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Ազատության հրապարակում ՀԱԿ հանրահավաքի ժամանակ նա նկատեց, որ ընդդիմադիր դաշտին այդպես էլ չհաջողվեց միավորվել ընտրություններից առաջ, բայց անկախ այս բանից ՀԱԿ-ը քարոզարշավի ընթացքում իր համար որդեգրել է երեք կարևորագույն սկզբունք. «Մենք քննադատելու ենք միայն իշխանական կոալիցիան ներկայացնող ուժերին, այն է՝ ՀՀԿ և ՕԵԿ: Չենք զբաղվելու հակաքարոզչությամբ ընդդիմադիր այլ ուժերի նկատմաբ, եթե անգամ նրանք խոսեն մեր դեմ: Չենք անելու որևէ քայլը, որը կարող է խանգարել ընտրություններից հետո ավագանու կազմում ընդդիմադիր ուժերի դաշինքի ձևավորմանը»:

Լևոն Տեր- Պետրոսյանը նշեց, որ թեև ընդդիմադիր դաշինք ընտրություններից առաջ չձևավորվեց, բայց ՀԱԿ-ը կոչ է անում բոլոր ընդդիմադիր ուժերին ու հասարակական կազմակերպություններին գոնե աջակցել միմյանց:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---