ԱԳ նախարարը Եվրոպայի պահպանողականներին և ռեֆորմիստներին ներկայացրել է ԼՂ կարգավորման գործընթացը

ԱԳ նախարարը Եվրոպայի պահպանողականներին և ռեֆորմիստներին ներկայացրել է ԼՂ կարգավորման գործընթացը

PanARMENIAN.Net - Այսօր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Եվրախորհրդարանի «Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների» խմբակցության անդամներին:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը գոհունակություն է հայտնել Հայաստանի և տարածաշրջանի իրավիճակին ծանոթանալու նպատակով խորհրդարանականների այցելության համար:

Հանդիպման ընթացքում անդրադարձել են Հայաստան-ԵՄ համագործակցությանը, Ասոցացման համաձայնագրի, Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքին:

Խորհրդարանականների խնդրանքով, նախարար Նալբանդյանը հանգամանալից ներկայացրել է ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացը, ինչպես նաև Հայաստանի հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ: Զրուցակիցներն անդրադարձել են նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք հարցերի:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---