ԿԸՀ. Անձը հաստատող փաստաթղթի դրոշմակնքման թանաքանյութերի վերաբերյալ դիտողություններ չեն ներկայացվել

ԿԸՀ. Անձը հաստատող փաստաթղթի դրոշմակնքման թանաքանյութերի վերաբերյալ դիտողություններ չեն ներկայացվել

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի մոտ տեղի է ունեցել հանդիպում 2013թ. մայիսի 5-ի Երևանի ավագանու ընտրություններին գրանցված կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցիչների և ԿԸՀ անդամների հետ:

Հանդիպման ընթացքում ցուցադրվել և փորձարկվել է Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ անձը հաստատող փաստաթղթի դրոշմակնքման համար տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացվելիք թանաքանյութը: Կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցիչների կողմից թանաքանյութի վերաբերյալ դիտողություններ կամ առարկություններ չեն ներկայացվել:

PanARMENIAN.Net ին ԿԸՀ մամուլի ծառայությունից հայտնում են, որ թանաքանյութը փորձարկվել է նաև տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների համար կազմակերպված ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացների ժամանակ, և թանաքանյութի որակական հատկանիշների վերաբերյալ որևէ բացասական արձագանք կամ առարկություն չի արձանագրվել:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---