1 մայիսի 2013 - 16:55 AMT
Ալյոխինի հուշամրցաշարի վերջին տուր. Արոնյանն առայժմ կիսում է 1-2 տեղերը

Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարի վերջին տուրում Լևոն Արոնյանը սպիտտակ խաղաքարերով հաղթեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավին: Արոնյանը կարողացավ առավելության հասնել մրցակցի նկատմամբ արդեն 42-րդ քայլում:

Արոնյանը 5,5 միավորով 1-2 տեղերն է կիսում Բորիս Գելֆանդի (Իսրայել) հետ: Գելֆանդը ոչ ոքի է խաղացել Վիշի Անանդի հետ: Ոչ ոքի է ավարտվել նաև Սվիդլեր-Ֆրեսինե պարտիան:

Մյուս պարտիաները շարունակվում են: Տեղերի վերջնական դասավորությունը կորոշվի ավելի ուշ: