Ոստիկանությունը հրապարակել է Երևանի ընտրողների ցուցակը. Ընտրողների վերջնական թիվը 816475 է

Ոստիկանությունը հրապարակել է Երևանի ընտրողների ցուցակը. Ընտրողների վերջնական թիվը 816475 է

PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանությունը հրապարակել է Երևան քաղաքի ընտրողների վերջնական ցուցակը, հայտնում են ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:Ընտրողների վերջնական թիվը 816475 է, որից շուրջ 3000-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող և ընտրելու իրավունք ունեցող անձինք են:

ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք ՀՀ Նախագահի ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք չեն ունեցել:

ՀՀ Նախագահի 2013 թվականի փետրվարի 18-ի ընտրությունների ժամանակ Երևան քաղաքի ընտրողների թիվը կազմել է 813502, որից 810.925 ընտրող ընդգրկված են եղել հիմնական ցուցակում, 2577 ընտրող` լրացուցիչ ցուցակներում:

Այսպիսով, Երևան քաղաքի ՀՀ քաղաքացի հանդիսացող ընտրողների թիվը ՀՀ Նախագահի ընտրություններից հետո չի աճել, իսկ 26.03.2013 թ. հրապարակված Երևան քաղաքի ընտրողների թվի համեմատ (817814) ընտրողների վերջնական թիվը նվազել է 1339-ով:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---