6 մայիսի 2013 - 11:54 AMT
Լևոն Արոնյան. Շախմատը սպորտի միակ ձևն է, որտեղ կանանց ուժերը համազոր են տղամարդկանց ուժին

Լևոն Արոնյանն իր կարծիքն է հայտնել կանանց շախմատի մասին: Ըստ նրա, տարբերություն կանանց ու տղամարդկանց շախմատի միջև չպետք է լինի: Նա նշել է, որ շախմատը սպորտի միակ ձևն է, որտեղ կանանց ուժերը համազոր են տղամարդկանց ուժին:

«Ես շատ կցանկանայի, որ իմ որդին կամ դուստրը շախմատ խաղար: Շատ կցանկանայի, թե Աստաված տա, ես դուստր ունենամ, որ նա կարողանա կրկնել Յուդիթ Պոլգարի ուղին: Ես այդ թեմայով շատ եմ խոսում, կցանկանայի, որ և մեր հայաստանյան դպրոցներում, և ամենուր աղջիկները դադարեին մասնակցել կանանց մրցաշարերին, այլ ուղղակի շախմատ խաղային»,-Արոնյանի խոսքն է մեջբերում chesspro.ru-ն:

Արոնյանը նշել է, որ եթե ծուլանում ես և թույլ ես խաղում, ապա սկսում ես ավելի վատ խաղալ. «Եթե կանայք ավելի շատ ջանք գործադրեին, նույնքան ուժեղ կխաղային, որքան տղամարդիկ: Հավանաբար, Յուդիթ Պոլագրի վրա էլ սկզբում զարմացած աչքերով են նայել»: