Դաղստանում կայանալիք միջազգային մրցաշարին կմասնակցեն 13 հայ ձյուդոիստներ

Դաղստանում կայանալիք միջազգային մրցաշարին կմասնակցեն 13 հայ ձյուդոիստներ

PanARMENIAN.Net - Հայաստանի ձյուդոյի հավաքականը կմասնակցի Դաղստանում կայանալիք միջազգային մրցաշարի: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հավաքականի մարզիչ Տիգրան Բաբայանն ասել է, որ կմասանկցեն 13 հայ մարզիկներ:

Դաղստան կմեկնեն Գոռ Մկրտչյանը, Գրիգոր Իվանյանը, Սերյոժա Ալեքսանյանը, Հովհաննես Ալեքսանյանը (60 կգ), Տիգրան Վարոսյանը, Արսեն Բարսեղյանը (66 կգ), Դավիթ Նիկողոսյանը (73 կգ), Անդրանիկ Չափարյանը (60 կգ), Մհեր Կարապետյանը (81 կգ), Կարեն Ջանոյանը, Հայկ Համբարձումյանը (100 կգ), Հակոբ Առաքելյանը և Ազատ Աբրահամյանը (+100 կգ):

«Այս անգամ ես հավաքական եմ հրավիրել երիտասարդ մարզիկների: Լավ կլինի, որ կարողանանք հասնել արդյունքի, բայց ինձ համար շատ կարևոր է, որ նրանց գործի մեջ տեսնեմ»,- ասել է նա:

Մրցաշարից հետո ընտրանին ևս մեկ հավաք կանցկացնի և կպատրաստվի Եվրոպայի գավաթի խաղարկությանը, որը տեղի կունենա մայիսի 18-19-ը Օրենբուրգում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---