Արգել համայնքում բնակիչների աղիքային վարակիչ հիվանդությունների աղբյուրը խմելու ջուրն է

Արգել համայնքում բնակիչների աղիքային վարակիչ հիվանդությունների աղբյուրը խմելու ջուրն է

PanARMENIAN.Net - Արգել համայնքում շարունակվում են իրականացվել կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները կապված համայնքի բնակչության շրջանում արձանագրված աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշաններով դեպքերի հետ: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են ԱՆ լրատվական ծառայությունից:

Շարունակվել են բակային համայցերը, որի արդյունքում հայտնաբերվել է 2 հիվանդ, որոնք հոսպիտալացվել են: Շարունակվել են խմելու ջրի լաբորատոր հետազոտությունները, որոնց արդյունքում հայտնաբերվել են շեղումներ: Աղեստամոսքային խանգարումներով հիվանդներից իրականացվել են նմուշառումներ` մանրէաբանական հետազոտությունների նպատակով: Ներկայումս առկա է հոսպիտալացված 7 հիվանդ, որոնց վիճակը բավարար է, ունեն առողջացման դրական շարժընթաց:

Ինչպես համաճարակաբանական, այնպես էլ լաբորատոր հետազոտությունների արդյունքները վկայում են այն մասին, որ Արգել համայնքի բնակչության շրջանում արձանագրված աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշաններով հիվանդության դեպքերի արձանագրման հավանական աղբյուրը համարվում է խմելու ջուրը, քանի որ հիվանդության դեպքերն արձանագրվել են միաժամանակ,ընթանում են թեթև ընթացքով, հիվանդներն արձանագրվում են համայնքի տարբեր թաղամասերում և ունեն միևնույն կլինիկական ախտանշանները, խմելու ջրի որակի վատացումը` մանրէաբանական ցուցանիշներ, համընկնում է համայնքում ոռոգման ջրի տրման հետ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---