Շնորհավորանք Յուրի Վարդանյանին. Դուք կգտնեք լավագույն միջոցները նոր նվաճումների համար

Շնորհավորանք Յուրի Վարդանյանին. Դուք կգտնեք լավագույն միջոցները նոր նվաճումների համար

PanARMENIAN.Net - Հայաստանի սամբոյի ֆեդերացիան ու սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի կոլեկտիվները շնորհավորել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նորանշանակ նախարար Յուրի Վարդանյանին: «Հայկական սամբոյի համերաշխ ընտանիքի, մարզիկների, մարզիչների, մրցավարների ու սամբոյի հազարավոր երկրպագուների անունից շնորհավորում են Ձեզ՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի բարձր, միևնույն ժամանակ՝ պատասխանատու պաշտոնին նշանակվելու կապակցությամբ, մաղթում Ձեզ արդյունավետ ու բեղուն աշխատանք՝ ի բարօրություն հայկական մարզաշխարհի ու հայկական սպորտի զարգացման:

Համոզված ենք, որ Ձեր ղեկավարությամբ՝ հայկական սպորտի պատասխանատու պետական կառույցը կգտնի լավագույն միջոցներն ու եղանակները, տարբերակներն ու լուծումները՝ Հայաստանի անունը մարզական առումով էլ ավելի բարձրացնելու, նոր նվաճումներ արձանագրելու համար: Վստահ ենք, որ Ձեր անցած փառահեղ մարզական ուղին, միջազգային մրցասպարեզներում նվաճած հարյուրից ավել մեդալներն ու աշխարհի առաջնությունների, օլիմպիական խաղերի մոտ հինգ տասնյակ ռեկորդները, որպես կենդանի օրինակ, էլ ավելի կոգևորեն հայ մարզիկներին լինելու ավելի ուժեղ, ավելի արագ, ավելի բարձր», - նշված է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանի ուղերձում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---