ՀԲ ներկայացուցիչ. Հայաստանում կրթական համակարգի բարեփոխումների արդյունքներն ակնհայտ են

ՀԲ ներկայացուցիչ. Հայաստանում կրթական համակարգի բարեփոխումների արդյունքներն ակնհայտ են

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Համաշխարհային բանկի կրթական թիմի ներկայացուցիչներ Ֆրանցիսկո Մարմոջելոյին և Սաչիկո Կատաոկային: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ԿԳՆ մամուլի ծառայությունից:

Ա. Աշոտյանն ընդդգծել է, որ Համաշխարհային բանկը Հայաստանի կրթական բարեփոխումների կարևոր գործընկերներից է: Միաժամանակ հույս է հայտնել, որ ՀԲ-ի աջակցությամբ ընթացող բարեփոխումները կլինեն շարունակական:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել է ՀԲ-ի «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային ծրագրին և այս օրերին Երևանում ընթացող միջազգային համաժողովում ներկայացված «Կառավարման խնդիրների լուծումը՝ Հայաստանի բարձրագույն կրթության բարեփոխումների կենտրոնում» զեկույցին: ՀԲ ներկայացուցիչների գնահատամամբ՝ Հայաստանում կրթական համակարգի բարեփոխումների արդյունքները դրական են, դինամիկ տեղաշարժը ակնհայտ է հատկապես բարձրագույն կրթության ոլորտում:

Այս համատեքստում կարևորվել է 2012 թվականին Հայաստանի Հանրապետության կողմից Բոլոնիայի քարտուղարության ստանձնումը: Նախարարը նշել է, որ Հայաստանն անցում է կատարում բարձրագույն կրթության ոլորտի երրորդ փուլի բարեփոխումներին, որի հիմնական թիրախներից մեկը բուհական համակարգի կառավարման ռեֆորմներն են, մասնավորապես բարձրագույն ուսումնական հաստատությունների նոր, առավել արդյունավետ կազմակերպաիրավական կարգավիճակի ընտրությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համատեղ ծրագրերին առնչվող մի շարք այլ խնդիրներ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---