Պակիստանում մայիսի 11-ին տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ

Պակիստանում մայիսի 11-ին տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ

PanARMENIAN.Net - 2013թ. մայիսի 11-ին Պակիստանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ, որոնք կարող են նշանավորել երկրի պատմության մեջ իշխանության առաջին խաղաղ փոխանցումը մի քաղաքացիական կառավարությունից մյուսին: Ընտրությունների ֆավորիտն է նախկին վարչապետ Նավազ Շարիֆի կուսակցությունը, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: Նրա գլխավոր ընդդիմադիրն է երկրի նախագահ Ազիֆ Ալի Զարդարին, որը Պակիստանի Ժողովրդական կուսակցության փաստացի առաջնորդն է:

Պակիստանի գլխավոր նահանգը Փենջաբն է, որտեղ ապրում է ընտրողների մեծ մասը: Ըստ հասարակական կարծիքի հարցումների, Փենջաբում առաջատարը Շարիֆի կուսակցությունն է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---