«Ճանաչիր Երևանը». Հեծանվավազք, որի մասնակիցները պետք է գուշակեն վազքուղին![]() 11 մայիսի 2013 - 14:38 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 26-ից կմեկնարկի «Ճանաչիր Երևանը» երիտասարդական, սպորտային ծրագիրը: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեցին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ծրագրերի ղեկավար Արուսյակ Պողոսյանը և «Հայասա» ԵՀԿ նախագահ Սուրեն Մկրտչյանը: Միջոցառումը կազմակերպել են ՀԵՀ-ը և «Հայասան» համատեղ: Կազմակերպիչները հայտնեցին, որ հեծանվավազքը կմեկնարկի Շահումյանի հրապարակից։ Յուրաքանչյուր խումբ պետք է անցնի Երևան քաղաքի հինգ վայրերով, որոնց գտնվելու տեղը թիմի անդամները պետք է գուշակեն հանելուկների միջոցով: Հաղթող կճանաչվեն այն թիմերը, որոնք առաջինը կհասնեն «Փլեյ Սիթի» ժամանցի կենտրոն։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ծրագրերի ղեկավար Արուսյան Պողոսյանն ասաց, որ այս միջոցառումը կմեծացնի հետաքրքրությունը հեծանվային սպորտի հանդեպ: «Հայասա» ԵՀԿ նախագահ Սուրեն Մկրտչյանն էլ նշեց, որ առաջիկայում կլինեն նմանատիպ այլ միջոցառումներ: Նշենք, որ մասնակիցների թիվը մոտ 300 է: Մրցույթի հաղթողները կստանան խորհրդանշական մրցանակներ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |