Քաղաքագետն` ՕԵԿ-ին, ՀԱԿ-ին և ՀՅԴ. Նոր սերունդ է պետք առաջ մղել. Հարսանիքի նման է, աղջիկն էլ պիտի սիրուն լինի

Քաղաքագետն` ՕԵԿ-ին, ՀԱԿ-ին և ՀՅԴ. Նոր սերունդ է պետք առաջ մղել. Հարսանիքի նման է, աղջիկն էլ պիտի սիրուն լինի

PanARMENIAN.Net - Երևանի ավագանու ընտրություներում Հայաստանի քաղաքական դաշտի երեք հիմնական օժեր անհաջողության մատնվեցին: Երկրում իշխող կոալիցիայի մաս կազմող «Օրինաց երկիր» կուսակցությունը հավաքեց ընդամենը 3,73 տոկոս ձայն և չանցավ Երևանի ավագանի: Եզրագիծը չհատեցին նաև երկու ընդդիմադիր ուժերը` «Հայ Ազգային Կոնգրեսն»(4,39 տոկոս,) ու «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը»(3,8 տոկոս): Փետրվարի 18-ին կայացած նախագահի ընտրությունների պայքարից հրաժարված այս ուժերի համար նման արդյունքներ գրանցելն, իհարկե, տհաճ էր:Քաղաքագետ Լևոն Շիրինյանի բնորոշոմամբ` այս ուժերը պարզապես քաղաքական կյանքից կտրվել են, տեսականորեն չեն արդիականացել և ժողովրդի մոտ անվստահության պահ է եղել: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում քաղաքագետն այս ուժերի նման արդյունքները պատճառաբանեց նրանով, որ դրանք ադեկվատ չեն եղել ստեղծված քաղաքական իրավիճակին:

«Իրենք պետք է նստեն, ժողովներ անեն, հարցերը քննեն, եզրակացությունների հանգեն: Կանեն իրենց գործն է, չեն անի, կդառնան մարգինալներ: Արդեն ակնհայտ է, որ դառնում են, խնդիրն իրենց մեջ է»,- նկատեց նա:

Լևոն Շիրինյանն օրինակ բերեց նախագահի ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանին և նրա ղեկավարած «Ժառանգություն» կուսակցությանը և նշեց, որ որևէ մեկը չի սպասելու, թե ուժերը երբ են իրենց ներսում վերադասավորումներ անելու, կգան ուրիշները: «Այս կուսակցությունները պարտավոր են իրենց կադրային բանկը թարմացնել, նրանց ունեցած քաղաքական գործիչները ճգնաժամային իրավիճակներում աշխատողներ չեն: Հնարավոր է ժողովուրդը չընդունեց այս քաղաքկան գորիչների ներկայությունը: Միայն գաղափփարին չէ, որ ձայն են տալիս, տալիս են նաև անձին: Հարսանիքի նման է, նաև աղջիկը պետք է սիրուն լինի: Միայն ընտանիք կազմելը չէ, այլ հարցեր էլ կան»,- ասաց նա:

Լևոն Շիրինյանն այս ուժերին խորհուրդ տվեց արտաքին պատճառների վրա շատ չկենտրոնանալ, իրենք պետք է խորքային վերլուծություններ անեն իրենց մեջ և քաղաքական նոր սերունդ առաջ մղեն, հներն արդեն անցած էտապ են:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---