«Ախալցիխեի ազատագրման բրիգադը» սպառնում է Վրաստանի հայերին 1915 թվականի կրկնությամբ

PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net ը անանուն աղբյուրից լուսանկարներ եւ տեսանյութ է ստացել «Ախալցիխեի ազատագրման բրիգադի» նախազգուշացմամբ: Մասնավորապես, ինքնաձիգներով զինված չորս մարդ` հավանաբար այդ բրիգադի անդամները, թուրքական դրոշի ֆոնի վրա ընթերցում են կոչը, ուղղված Վրաստանի հայաբնակ Ջավախքի տարածաշրջանի Ախալցիխե քաղաքի հայ եւ ռուս բնակիչներին: Նրանք պահանջում են հայերից եւ ռուսներից անհապաղ թողնել Ախալցիխեն եւ հեռանալ Հայաստան, Ռուսաստան, Ամերիկա: Հակառակ դեպքում բրիգադի անդամները հայտարարում են, թե մտադիր են ոչնչացնել տարածաշրջանի հայ բնակչությանը: «Ով, որ կկանգնի մեր ճանապարհին, կոչնչացվի: Մենք չենք հանդուրժի նույնիսկ հիշատակումը ձեր մասին: Շուտով Ախալցիխեի հողը նորից մերը կլինի: Ով չի լսում դա հիմա, կզղջա, որ ծնվել է: Թողեք ձեր ունեցվածքը եւ փախեք: Դուք եւ ձեր նախնիները պետք է հիշեք 1915 թվականը (Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում-խմբ.): Ռուսները ձեզ չեն օգնի: Նրանց ժամերը մեր հողի վրա հաշված են: Հեռանալ նշանակում է ապրել, մնալ` մեռնել: Մենք ձեզ զգուշացրել ենք, սա վերջին անգամն է»,-ասվում է բրիգադի հայտարարության մեջ: Իրենց պահանջները ընթերցելուց հետո, բրիգադի անդամները «Ալլահ աքբար» գոչելով այրել են Հայաստանի, Ռուսաստանի եւ ԱՄՆ դրոշները:



Հիշեցնենք, որ հոկտեմբերի լույս 12-ի գիշերը Ախալքալաք քաղաքում անհայտ անձանց կողմից ռուսերեն լեզվով տպագրված թռուցիկներ էին տարածվել` ստորագրված մինչ այդ անհայտ «Ախալցիխեի ազատագրման բրիգադի» կողմից: Տեքստի տակ տպված էր թուրքական զինանշանը (կիսալուսին եւ աստղ): Թռուցիկներում հայ բնակչությանը «հրամայվում էր անհապաղ ազատել շրջանը եւ մեկնել Հայաստան, Ռուսաստան, Ամերիկա»: «Հակառակ դեպքում, դուք կենթարկվեք ցեղասպանության, ինչպես ձեր նախնիները 1915 թվականին»,-ասվում էր թռուցիկներում:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---