14 մայիսի 2013 - 13:01 AMT
ԼՂՀ իրավապահ, դատական և հարկային մարմինների ղեկավարները խորհրդակցություն են անցկացրել

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 14-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել իրավապահ, դատական եւ հարկային մարմինների ղեկավարների հետ:

Խորհրդակցության ընթացքում արծարծվել են վերոհիշյալ ոլորտներում առկա խնդիրները, նրանց լուծման տարբերակները և աշխատանքների համակարգման ու փոխգործակցության հետ կապված տարբեր հարցեր:

Երկրի ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: