Երուսաղեմի մուֆտին կոչ է անում սպանել հրեաներին

Երուսաղեմի մուֆտին կոչ է անում սպանել հրեաներին

PanARMENIAN.Net - Արաբական երկրների դեսպանները հավաքվել են հատուկ նիստի ՄԱԿ գլխավոր քարտուղարի առաջին տեղակալի մասնակցությամբ, դատապարտելու համար այն, ինչ նրանք անվանում են «հավատացյալների իրավունքների խախտում Պաղեստինի տարածքներում» և հատկապես Արևելյան Երուսաղեմում:

Դեսպանների դժգոհությունն առաջացրել է Երուսաղեմի մուֆտի Մուհամմեդ Հուսեյնի ձերբակալությունը Ալ Աքսա մզկիթի մոտ մայիսի 8-ին: Նրան կասկածում են անկարգություններ հրահրելու մեջ: Մի քանի ժամ անց նրան ազատ են արձակել: Երուսաղեմի օրն Ալ Աքսա մզկիթի մոտ անկարգություններ տեղի ունեցան, երբ հրեաների մի խումբ բարձրացան Տաճարի սար, իսկ մզկիթում գտնվող արաբները նրանց վրա քարեր ու աթոռներ սկսեցին նետել: Հետաքննելով այդ միջադեպը՝ ոստիկանությունը ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ մուֆտին հաճախ մեջբերում է Ղուրանի այն տողերը, որտեղ կոչ է արվում «սպանել հրեաներին»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---