15 մայիսի 2013 - 18:09 AMT
Պաղեստինցիները նշում են Աղետի օրը

Ամեն տարի մայիսի 15-ին Պաղեստինի բնակիչները նշում են Նակբի օրը, որն արաբերենից թարգմանաբար նշանակում է «Աղետի օրը»: Պաղեստինցիները աղետ են համարում Իսրայլի կազմավորման օրը, որի անկախությունը հռչակվեց 1948թ. մայիսի 14-ին: Բեթղեհեմի շրջանում հարյուրավոր պաղեստինցիներ բախումներ են ունեցել Իսրայելի զինվորականների հետ: ՑԱԽԱԼ-ի զինծառայողները արագ ցրեցին ցուցարարներին հատուկ միջոցների օգնությամբ, ոչ ոք չի տուժել, հայտնում է euronews-ը: