Գյուղնախարարություն. Սերմերի ներկրման և բաշխման գործընթացը պետք է ավարտվի 5-օրյա ժամկետում

Գյուղնախարարություն. Սերմերի ներկրման և բաշխման գործընթացը պետք է ավարտվի 5-օրյա ժամկետում

PanARMENIAN.Net - Կարկտահարությունից տուժած գյուղացիական տնտեսություններին աջակցելու խնդիրը քննարկվել է երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ կայացած խորհրդակցությունում և շարունակվել այսօր ՀՀ կառավարության նիստում։

Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ոլորտի պատասխանատուներին և համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին է ներկայացրել հարցի կապակցությամբ կառավարության կողմից նախարարությանը տրված հանձնարարականները։ Քննարկվել է կրկնացանքի ժամկետների և հնարավորության հարցը և միանգամայն հնարավոր ու անհրաժեշտ համարվել սեղմ ժամկետներում վերջինիս իրականացումը, հայտնում է գյուղնախարության մամլո ծառայությունը:

Նշված գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ սերմերի և սածիլների պահանջարկը բավարարելու նպատակով որոշվել է անհապաղ ՌԴ գործուղել ՊՈԱԿ-ի տնօրենին։ Սերմերի (եգիպտացորենի, առվույտի և արևածաղկի) ձեռքբերման, բարձման և տեղափոխման հրատապության համար տրվել են անհրաժեշտ ցուցումներ և հանձնարարականներ։ Մնացած մշակաբույսերի սերմերը պետք է գնվեն սերմերի ներկրմամբ և իրացմամբ զբաղվող հանրապետության տնտեսվարող սուբյեկտներից։

Սերմերի ներկրման և բաշխման գործընթացը պետք է ավարտվի 5-օրյա ժամկետում՝ հաշվի առնելով ժամկետների սղությունը։ Ինչ մնում է սածիլներին, ապա այն կապահովվի հիմնականում ՊՈԱԿ-ի կողմից, առանձին խմբաքանակներով, խիստ հասցեականության սկզբունքով և կավարտվի 10-օրյա ժամկետում:

Տուժած, սոցիալապես անապահով տնտեսություններին սերմացուն ու սածիլները կտրամադրվեն անհատույց։

Կարևորվեց մասնագիտական խորհրդատվության ակտիվացումը, հատկապես կարկտահարված վազերի և ծառերի էտի, ձևավորման, խնամքի և մշակության հարցերով։

ընկերությանը համապատասխան արտադրական տարածք տրամադրելու վերաբերյալ ՀՀ վարչապետի կողմից ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը տրված հանձնարարականի մասով նախարար Սերգո Կարապետյանը նշեց, որ հնարավորություններ են փնտրվում հարցի լուծման համար, սակայն մինչև այդ պետք է տնտեսվարող այլ կազմակերպությունների հետ բանակցությունների ընթացքում ապակենտրոնացնել և վերաբաշխել առաքումների ծանրաբեռնվածությունը։

Որոշվեց սույն թվականի մայիսի 21-ին հարցի քննարկման համար ՀՀ գյուղատնտեսության նախարարություն հրավիրել պտուղբանջարեղենի արտահանումներով զբաղվող տնտեսավարողներին։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---