Թանգարաններ, որոնք ըստ PanARMENIAN.Net-ի վաղն այցելել անհրաժեշտ է![]() PanARMENIAN.Net - Քանի որ այս տարի ՀՀ մշակույթի նախարարությունը Թանգարարնների գիշերվա հսկայական ծրագիր է կազմել, PanARMENIAN.Net ն առանձնացրել է այն թանգարանների ու միջոցառումների ցանկը, որոնք այցելել ուղղակի անհրաժեշտ է: Այն հետևյալն է. Ա.Խաչատրյանի տուն-թանգարան 20:00 - Ա.Խաչատրյանի երգերի և բալետներից պարերի ուսուցում, ձայնասկավառակի շնորհանդես Հովհ.Թումանյանի թնագարան 20:00- 21:00 - «Թանկագին քարեր» ինտելեկտուալ խաղեր այցելուների հետ Եր.Քոչարի թանգարան 22:00-23:00 - «Դեպի Քոչարի մոնումենտալ արձաններ» վիրտուալ տուր (թանգարանի հարակից տարածքում). Երևան, Մաշտոցի 39/12 Հայաստանի պատմության թանգարան 18:00 - Նորամուտ հնագիտական գտածոներ Մատենադարան. Մ.Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ 18:00 - Նոր ցուցադրություն Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան 20:00 - «Նամակ մտերիմին» ակցիա երիտասարդների համար Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն 18:00-22:00 - Վարպետաց դասեր (ասեղնագործություն, ժանեկագործություն, փայտի փորագրություն) Երևան քաղաքի պատմության թանգարան 18:00 - Ֆլ. Գրիգորյանի «Հայկական ազգային տարազ» ալբոմի շնորհանդես և տարազի պատկերազարդումներիցուցահանդես Հայաստանի բնության պետական թանգարան 16:00 Քարե դարի գործիքների ցուցահանդես «Զորավար Անդրանիկ» թանգարան 18:30 «Անդրանիկը և 1-ին համաշխարհային պատերազմը» բաց դաս Հ.Կարապետյանի անվան երկրաբանական թանգարան 18:00-21:00 - Կավե փղերի պատրաստում. «Տեռակոտա» ստուդիայի սաներ Սարդարապատի հուշահամալիր, հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան 20:00-21:00 - Ստվերների թատրոն (գ. Արաքս) «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան 18:00 - Առաջին անգամ Հայաստանի ազգային արխիվում պահվող հնագիտական պեղումների ընթացքը լուսաբանող նյութերի ցուցադրություն Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոն 18:00-19:30 - Էքսկուրսիա դեպի Լոռի բերդ 20:00 - Ինքնուս ստեղծագործողների ցուցահանդես (ք. Ստեփանավան, Նժդեհի 4) Դսեղի Հովհ. Թումանյանի տուն-թանգարան 18:00 - «Թումանյանը լուսանկարիչ» լուսանկարների ցուցահանդես՝ Երևանի Թումանյանի թանգարանի հրատարակած լուսանկարներով 12:00 - «Մեր մանկության տանգոն» գեղ. ֆիլմ Մարտունու պատմաերկրագիտական թանգարան 17:00 «Մսմնայի ճակատամարտը» ցուցահանդես (ք.Մարտունի, Գարեգին Նժդեհի փող., շենք 1) Հադրութի Ա. Մկրտչյանի անվան հայրենագիտական թանգարան 18:00 - «Հնագիտական ուսումնասիրություններն Ազոխի քարանձավում» ցուցահանդես (ք. Հադրութ, Ա. Մկրտչյաի փող., շենք 78): Ավարտի ժամեր չունեցող միջոցառումները կշարունակվեն մինչև 24:00-ն: Թանգարանների միջազգային օրը նշվում է 1977 թվականից, իսկ «Թանգարանների գիշեր» միջոցառումն անցկացվում է 2005 թվականից` Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության նախաձեռնությամբ՝ ԻԿՕՄ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրոպայի Խորհրդի հովանավորության ներքո: «Թանգարանների գիշեր» ծրագրին 2005 թվականին մասնակցում էր հայաստանյան 9-ը թանգարան, իսկ այս տարի` 88: Տարեցտարի ավելանում է նաև «Թանգարանների գիշեր» միջոցառման այցելուների թիվը. 2011 թ.՝ 107 հազար էր, իսկ 2012 թ.` շուրջ 135 հազար: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |