Հայ ազգային կոնգրեսը քննարկել է առաջիկա անելիքները![]() 17 մայիսի 2013 - 18:18 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 17-ին տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի վարչության նիստ, որը վարել է Կոնգրեսի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, հայտնում է ՀԱԿ մամլո ծառայությունը: Նիստի ընթացքում Կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը հաղորդում է ներկայացրել Եվրոպայի լիբերալ-դեմոկրատների դաշինքի տարեկան նիստի վերաբերյալ և տեղեկացրել, որ Հայոց Համազգային շարժումը դաշինքում վերագրանցվել է, որպես Հայ Ազգային Կոնգրես: Կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ներկայացրել է Երևանի ավագանու ընտրությունների արդյունքների դատական բողոքարկման գործի ընթացքը: Վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը ներկայացրել է Մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրման վերաբերյալ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման հարցին առնչվող վերջին զարգացումները: Գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանի ներկայացմամբ և վարչության որոշմամբ հաստատվել է կուսակցության կանոնադրությամբ պարտադիր համարվող հարցերի՝ 2013թ-ի ընթացքում քննարկման ժամանակացույցը: Նիստում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, Հայ Ազգային Կոնգրեսի առաջիկա անելիքները: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |