ԱՄՆ հայերն ու հույները կոչ են անում Օբամային խիստ կանոններ սահմանել Թուրքիայի հետ առևտրում![]() 18 մայիսի 2013 - 12:46 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ հայկական և հունական համայնքների առաջնորդները կոչ են անում Սպիտակ տանը խիստ կանոններ հաստատել Թուրքիայի հետ առևտրում: Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA), համատեղ հայտարարությունը հրապարակվել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի օրերին: Թուրքական կառավարությունը Օբամա-Էրդողան հանդիպմանը նախորդող ամիսներին պնդում էր, որ Թուրքիան պետք է անդամակցի տրանսօվկիանոսյան առևտրին և ներդրումային գործընկերությանը ԱՄՆ ու ԵՄ միջև, ինչպես նաև ԱՄՆ հետ ազատ առևտրի մասին երկկողմ համաձայնագրերի հարցում: Ամերիկայի Հունական ինստիտուտը (AHI), ԱՄՆ հունական ընկերակցությունը (HALC) և ANCA-ն դեռ մայիսի 10-ին դեմ հանդես եկան նման համաձայնությանը՝ պահանջելով, որ Թուրքիան դուրս բերի զորքերը Կիպրոսից, վերացնի Հայասռանի ապօրինի շրջափակումը, չխոչընդոտի Կիպրոսի ու Հայաստանի միջև առևտրին, ներդրումներին ու այլ տեսակի համագործակցությանը: Կազմակերպությունների հայտարարության մեջ ասվում է. «Թուրքիայի դեպքում մենք առաջ չէինք տանի մեր ազգային շահերը, մեր տնտեսական բարգավաճումը, սակայն չի կարելի պարգևատրել մի երկիր, որն այդքան կոպիտ խախտում է առևտրային համակարգի ամբողջականությունը՝ հրաժարվելով վերացնել արդեն 20 տարի տևող Հայաստանի շրջափակումը, որը ելք չունի դեպի ծով»:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |