Հյուսիսային Կորեան փոքր հեռահարության երեք բալիստիկ հրթիռ է գործարկել

Հյուսիսային Կորեան փոքր հեռահարության երեք բալիստիկ հրթիռ է գործարկել

PanARMENIAN.Net - Մայիսի 18-ին Հյուսիսային Կորեան փոքր հեռահարության երեք բալիստիկ հրթիռ է գործարկել իր արևելյան ափից դեպի Ճապոնական ծով: Այդ մասին հայտնել է հարավկորեական Ռենհափ գործակալությունը:

Ըստ Կորեայի Հանրապետության ՊՆ տվյալների, երկու հրթիռը գործարկվել է առավոտյան, ևս մեկը՝ կեսօրից հետո: Գործարկված հրթիռների տեսակը չի նշվում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---