
Orange Հիմնադրամի աջակցությամբ Հայկական ակնաբուժության նախագիծր Կոտայքի մարզում շուրջ 4800 մարդու տրամադրել է անվճար ակնաբուժական ծառայություններ
Գարնան Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) և Orange Հիմնադրամի կողմից Կոտայքի մարզում իրականացվող անվճար ակնային զննումների և բուժումների ծրագրի արդյունքում ակնային հետազոտություն են անցել շուրջ 4800 մեծահասակներ և երեխաներ: Դուրս է գրվել 1,500 ակնոց: Լազերային բուժում և վիրահատություն ստացել են 300 հոգի, ում մոտ նախնական զննումների ժամանակ հայտնաբերվել են նման միջամտություն պահանջող խնդիրներ: Մարզի ինը դպրոցներում ակնային զննումներին զուգահեռ անց են կացվել նաև ակնային խնամքի հանրակրթական դասընթացներ 700 երեխաների համար:
«Հայկական ակնաբուժության նախագծի հետ միասին մենք արդեն 7-րդ մարզի այցն ենք ավարտում, որտեղ ևս կարողացանք օգտակար լինել հազարավոր մարդկանց: Ուրախ ենք, որ կարողանում ենք աջակցել իրական փոփոխություններ բերել բազմաթիվ մարդկանց ու նրանց ընտանիքներին»,- ասել է Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:
Ծրագիրն անցկացվում է երկու փուլով: Առաջին փուլում բժիշկ մասնագետները կզննեն տվյալ բնակավայրում բոլոր ցանկացողներին, որից հետո այն սոցիալապես անապահով բնակիչները, ում մոտ կհայտնաբերվեն վիրահատական միջամտություն պահանջող խնդիրներ, կուղղեգրվեն աչքի շարժական հիվանդանոց՝ անվճար բուժումը ստանալու համար: Նրանք, ովքեր ակնոցի կարիք կունենան, կստանան նաև հատուկ իրենց համար պատրաստված ակնոց: