Առևտրային բանկերը անհատական մոտեցում կցուցաբերեն վարկեր վերցրած գյուղացիներին![]() 18 մայիսի 2013 - 14:39 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Կենտրոնական բանկը Աժ անկախ պատգամավորի բաց նամակի հիման վրա քննարկում էր կազմակերպել առևտրային բանկերի հետ: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին են ասել ԿԲ մամլո ծառայությունում, խորհրդակցության ավարտին առևտրային բանկերը որոշել են անհատական մոտեցում ցուցաբերել գյուղատնտեսական վարկեր վերցրած գյուղացիների հանդեպ: ԿԲ-ն հիշեցրել է, որ Հայաստանի ֆինանսական հատվածն առաջին անգամը չէ, որ ընդառաջում է վարկառուներին: ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նամակով դիմել էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին՝ խնդրելով ԿԲ-ին առևտրային բանկերի հետ միասն քննարկել վարկերի սառեցման հնարավորությունը, և ժամանակ տալ վարկառուներին, որպեսզի նրանք կարողանան ոտքի կանգնել կրած վնասից: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |