Սպանված զինվորի ծնողները դին հետ են տանում՝ հուղարկավորելու![]() PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ու սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի ծնողների բանակցությունների արդյունքում վերջիններս համաձայնվել են տուն վերադառնալ ու հողին հանձնել իրենց որդու դին: «Այս պային ծնողները դին տանում են գյուղ հուղարկավորության համար, որին կմասնակցի նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը»,- ֆեյսբուքի իր էջում գրել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Պաշտպանության նախարարը նրանց խոստացել է մահվան գործի հրապարակային քննություն անցկացնել: «Հանցագործություն է տեղի ունեցել ու մեղավորը պետք է պատասխանատվություն կրի», - ասել է նախարարը, նշելով, որ վեճի արդյունքում ժամկետային զինծառայող Դավիթ Խաչատրյանը վիճաբանության մեջ է մտել Լյուքս Ստեփանյանի հետ, որի ժամանակ էլ Խաչատրյանն իրեն ամրակցված ինքնաձիգից կրակել է շարքային Ստեփանյանի ուղղությամբ: Օհանյանը նշել է նաև, որ ըստ նախնական տվյալների՝ սպանությունը եղել է դիտավորյալ: Այստեղ է նաև ՀՀ ոստիկանապաետ Վլադիմիր Գասպարյանը, ով ևս մեկնում է Գավառ՝ մասնակցելու զինծառայողի հուղարկավորությանը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |