Կառավարության առջև բողոքի ցույց է. ոստիկանները փակել են շենքի մուտքը![]() PanARMENIAN.Net - Կառավարության շենքի առջև, ուր պատրաստվում էին բերել Նոյեմբերյանում մայիսի 15-ին զոհված զինծառայողի դին, հավաքվել են խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև մի շարք պատգամավորներ՝ այդ թվում «Ժառանգության» անդամներ Զարուհի Փոստանջյանն ու Արմեն Մարտիրոսյանը: Սևազգեստ մայրերը բացականչում էին, որ հանցագործները դեռևս չեն պատժվել, ինչպես նաև մեղադրում ոստիկանությանը զինվորի դին Երևան բերելու խոչընդոտելու մեջ: Ոստիկանները «պատ կազմելով» փակել էին կառավարության մուտքն ու թույլ չէին տալիս հավաքվածներին ներս մտնել:Մի շարք ակտիվիստների, այնուամենայնիվ, հաջողվել է շենք ներխուժել, բայց ոստիկանները նրանց դուրս են բերել: Մի քանի ակտիվիստների ընդունել է կառավարության դիմում–բողոքների բաժնի պետը, ով ասել է, որ ՀՀ վարչապետն իրենց բարձրացրած հարցերի հետ առնչություն չունի: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |