Այս շաբաթ Ադրբեջանը մոտ 200 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը

Այս շաբաթ Ադրբեջանը մոտ 200 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը

PanARMENIAN.Net - Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, մայիսի 12-ից` 18-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց, հայտնում են ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից:

ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված կանխարգելիչ քայլերի արրդյունքում հակառակորդի ակտիվությունը կասեցվել է:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---