«Եվրատեսիլ-2013»-ն ավարտվեց․ Առաջին տեղում է Դանիան, Dorians-ը՝ 18-րդն է (վիդեո)

«Եվրատեսիլ-2013»-ն ավարտվեց․ Առաջին տեղում է Դանիան, Dorians-ը՝ 18-րդն է

PanARMENIAN.Net - Այսօր՝ մայիսի 18-ին, Շվեդիայի Մալմյո քաղաքում ավարտվեց 57-րդ «Եվրատեսիլ-2013» երգի մրցույթը։ Առաջին հորիզոնականը զբաղեցրեց Դանիան` հավաքելով 281 միավոր։ Եզրափակիչին մասնակցում էր 26 երկիր․ Հայաստանը ներկայացնող Dorians խումբը, որը ելույթ ունեցավ 12-րդը, զբաղեցրեց 18–րդ հորիզոնականը։ Ի դեպ, Հայաստանն առաջին անգամ էր մրցույթին ներկայանում ռոք խմբով։

Երկրորդ հորիզոնականում է Ադրբեջանը, երրորդը՝ Ուկրաինան, չորրորդը՝ Նորվեգիան․ առաջին հնգյակը եզրափակեց Ռուսաստանը։

«Lonely planet» երգի երաժշտության համահեղինակը ռոք երաժշտության լեգենդ, բրիտանական Black Sabbath խմբի կիթառահար Թոնի Այոմին է, խոսքերի հեղինակը՝ Վարդան Զադոյանը:Եզրափակիչ փուլին մասնակցում էին նաև Հունգարիան, Վրաստանը, Ռումինիան, Իսլանդիան, Ֆինլանդիան, Մալտան, Հունաստանը, Մոլդովան, Լիտվան, Իռլանդիան, Էստոնիան, Բելառուսը, Բելգիան, Նիդերլանդները, Շվեդիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իսպանիան, Իտալիան ու Գերմանիան։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---