Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հանձանաժողով ստեղծելու հարցն` այս քառօրյայում. ՀՀԿ-ն դե՞մ է քվեարկելու20 մայիսի 2013 - 09:52 AMT PanARMENIAN.Net - Այսօր մեկնարկում է ազգային ժողովի հերթական քառօրյա նիստը: Այս քառօրյայի ընթացքում կվճռվի խորհրդարանում մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը: Նախորդ քառօրյայում հարցի քննարկումը հետաձգվեց, քանի որ խորհրդարանական մեծամասնությանը` ՀՀԿ-ին անհրաժեշտ էր վիճելի մի քանի հարցի շուրջ հեղինակների հետ համաձայնության գալ: Parliamentmonitoring.am-ի տեղեկություններով՝ համաձայնությունն այդպես էլ չի կայացել, և ՀՀԿ-ն պատրաստվում է դեմ քվեարկել Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը: Հիշեցնենք, որ ապրիլի 29-ի ԱԺ նիստում Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագծի քննարկումն ու ընդունումը հետաձգվել էր: ՀՀԿ խմբակցության անունից Գալուստ Սահակյանը հայտարարել էր, որ դեմ չեն ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու գաղափարին, սակայն ունեն մի շարք առաջարկություններ: «Մենք պարոն Ջհանգիրյանի հետ քննարկել ենք, ես կարծում եմ դեռ քննարկման հարցեր ունենք, մինչև դրանք բոլորի կողմից ընդունելի լինեն, խնդրում եմ հետձգենք հաջորդ քառօրյա, որպեսզի կարողանանք վերջնական տարբերակ ունենալ»,- ասել էր Գալուստ Սահակյանը: Գագիկ Ջհանգիրյանն իր հերթին նշել էր, որ «Հանրապետական» խմբակցության կողմից ներկայացված առաջարկությունների մեծ մասը խմբագրական բնույթի են, որոնց մասով իրենք որևէ առարկություն չունեն: Ավելացնենք, որ ՀՀԿ-ն ուշագրավ առաջարկ էր արել` քննիչներից պարզաբանումներ ստանալ միայն նրանց ցանկության դեպքում: Ըստ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար Դավիթ Հարությունյանի` դժվար է միանշանակ ասել, թե որն է ճիշտ` քննե՞լ քննիչներին, թե` ոչ: Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |