20 մայիսի 2013 - 12:23 AMT
Շենավանի գյուղաապետ. Մարդիկ ոտքով Երևան են գալիս, ճանապարհին խցանում է

Ինչպես արդեն հայտնել էինք, Արմավիրի մարզի մի շարք գյուղերի բնակիչներ դարձյալ փակել են Երևան-Արմավիր ճանապարհը և նախագահի ու վարչապետի հետ հանդիպում են պահանջում:

Արմավիրի մարզի Շենավան գյուղի գյուղապետ Արթուր Մկրտչյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույում ասաց, որ այս ցույցը վերջին օրերին գյուղացիների կազմակերպած ամենամարդաշատ հավաքն է: Նրա տեղեկացմամբ՝ այնքան մարդ կա, որ ճանապարհին խցանում է առաջացել:

«Մարդիկ գալիս են Երևան, բայց շատ դանդաղ են շարժվում, քանի որ ճանապարհը խցանված է: Ոնց նկարագրեմ, չեք պատկերացնի, հեռախոսը պահեմ ձայները լսեք, էսքան վրդովված գյուղացիները դեռ երբեք չեն եղել»,-ասաց գյուղապետը:

Նշենք, որ Արևիկ, Շենավան, Հայկավան, Գետաշեն և Մրգաշատ համայքներում կարկուտը լուրջ վնասներ է հասցրել: