
Ինչպես արդեն հայտնել էինք, Արմավիրի մարզի՝ կարկուտից տուժած գյուղերի բնակիչները փակել են Երևան-Արմավիր ճանապարհը: Գյուղացիների հետ հանդիպելու է գնացել փախվարչապետ Արմեն Գևորգյանը, սակայն մարդիկ հրաժարվել են լսել նրան: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակղցի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզի Շենավան գյուղի գյուղապետ Արթուր Մկրտչյանը:
«Գյուղացիները չլսեցին փոխվարչապետին, նրան ասացին, որ կխոսեն միայն երկրի նախագահի և վարչապետի հետ: Ես այդքանը հասցրեցի լսել, մարդիկ շատ են , աղմկում են, որքան հասակացա, Արմեն Գևորգյանը գնաց մարզպետարան, բայց գյուղացիները չգնացին նրա հետ»,-ասաց գյուղապետը:
Ըստ Արթուր Մկրտչյանի՝ գյուղացիները չեն հրաժարվել ոտքով Երևան գալու մտադրությունից: