Քութաիսիի միջազգային մրցաշարին մասնակցելու են 8 հայ սուսերամարտիկներ![]() 20 մայիսի 2013 - 17:58 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 7-10-ը Քութաիսիում կայանալու է սուսերամարտի միջազգային մրցաշար: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի պատասխանատու քարտուղար Արտաշես Մադոյանն ասել է, որ Վրաստան կմեկնեն 8 հայ մարզիկներ: Ճկասուսեր ձևում հանդես են գալու Էմիլ Դանիելյանը, Մայքլ Հովհաննեսյանը, Հասմիկ Աղաբաբյանն ու Արփինե Աթոյանը: Խոցասուսերում ներկայացված են լինելու Էդուարդ Հովիկյանը, Արթուր Քոչարյանը, Էմմա Պողոսովան ու Լիլիթ Էվոյանը: Մրցաշարին մասնակցելու են նաև Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի և Վլադիկավկազի սուսերամարտիկները: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |