Մ-19 տ. Հայաստանի հանդբոլի հավաքականն անհաջող է մասնակցել ԵԱ ընտրական մրցաշարում![]() 21 մայիսի 2013 - 10:30 AMT PanARMENIAN.Net - Մինչև 19 տարեկան հանդբոլիստուհիների Հայաստանի հավաքականն անհաջող է մասնակցել Թուլն քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարին: Հայ հանդբոլիստուհիները զիջել են բոլոր երեք հանդիպումներում, և այն էլ խոշոր հաշիվներով: Հայաստանի ընտրանին պարտվել է Ավստրիային 8:42 հաշվով, Հոլանդիային`5:60, Բուլղարիային`15:45: Այն խմբում գրավել է վերջին տեղը: Մինչև 19 տարեկան հանդբոլիստուհիների Հայաստանի հավաքականը համալարված է երկրի տարբեր բուհերում սովորող մարզուհիներով, որոնց միացել են նաև 3 ֆրանսիահայ հանդբոլիստուհիներ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |