
Գյումրու տնակային ավանները, դեպի ուր անգամ ճանապարհներն են անանցանելի, օր օրի մեկուսանում են քաղաքից: Համատարած աղքատության մեջ հայտնված այդ բնակտարածքներում յուրաքանչյուր քայլի հանդիպում ես դժբախտ ճակատագրերի տեր մարդկանց, միայնակ ու անօգնական տարեցների: Բազմաթիվ ընտանիքներ առանց տղամարդկանց են, շատ ընտանիքներում էլ հիվանդ և հաշմանդամություն ունեցող երեխաներ կան:
Գյումրու վագոն-տնակներում, որոնցից շատերը զուրկ են նույնիսկ տարրական կոմունալ-կենցաղային հարմարություններից, Հասարակությունում առկա շատ ու շատ բացասական երևույթներ առավել խտացված են տնակային ավաններում: «Շիրակ կենտրոնի» հերթական տեսանյութը Գյումրու Սավոյան փողոցին հարակից տնակային ավանի բնակիչ երեք ընտանիքների մասին է: Նրանք ընդգրկված չեն բնակարանային փոխհատուցման ենթակա անօթևան ընտանիքների հերթացուցակում: