
Այս գիշեր, ժամը 04.20-ի սահմաններում, Լոռու մարզի գայլերը ոչխարներ են հոշոտել: Այս անգամ տուժել է Ստեփանավան քաղաքի Խորենացու փողոցի թիվ 62 տան բնակչուհի Կ. Ջանախյանը: Գայլերը հոշոտել են նրան պատկանող 3 գլուխ ոչխար: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Երեկ մարզի Ամրակից գյուղից էր տեղեկություն ստացվել, որ նույն գյուղի բնակիչ Մ.Ալավերդյանին պատկանող անասնագոմի մոտակայքում գտել է 25 հոշոտված ոչխար:
Ամրակիցի գյուղապետ Արթուր Ներկարարյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում մանրամասնել էր.«Այս պահին 22 հոշոտված ոչխար կա, 11-ը կորած է, 13-ը` վիրավոր»:
Գյուղապետը նշել էր, որ ոչխարներն անասնագոմում չեն եղել` դրա կողքին, դրսում, ցանկապատած տարածքում են պահվել: Գայլերի հարձակումներ այս գյուղում նախկինում էլ եղել են, բայց, գյուղապետի խոսքով, նման մասսայական`1-ին անգամն էր: