21 մայիսի 2013 - 15:29 AMT
Բակո Սահակյանն ու Վլադիմիր Գասպարյանը քննարկել են իրավապահների աշխատանքին վերաբերող հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր հանդիպել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հետ:

Հանդիպմանը, որին ներկա էր Արցախի Հանրապետության ոստիկանության պետ Կամո Աղաջանյանը, քննարկվել են իրավապահ մարմինների աշխատանքին և այդ ոլորտում Հայստանի և Արցախի ոստիկանությունների միջև համագործակցության ընդլայնմանը և խորոցմանը վերաբերող տարբեր հարցեր: