Հենրիխ Մխիթարյան. Ռեկորդն արդեն սահմանված է, և կարելի է առանց լարվածության շարունակել աշխատանքը![]() 21 մայիսի 2013 - 16:05 AMT PanARMENIAN.Net - Դոնեցկի «Շախտյորի» լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը խոստովանել է, որ ինքը ընդգծված հարձակվող չէ, սակայն իր թիմը հարձակողական ֆուտբոլ է խաղում և նա ստիպված է լինում բավական ժամանակ անցկացնել մրցակցի տուգանային հրապարակում. «Ուստի ես, որպես երկրորդ հարձակվող, կարողացա բազում գոլեր խփել: Սակայն, անշուշտ, դա ողջ թիմի ու բոլոր թիմակիցների նվաճումն է նաև»: Մխիթարյանը հավելել է, որ 23-րդ գոլն այս առաջնությունում իր համար «ամենակարևորն» էր: «Ես շատ էի սպասում այդ գոլին, երեք տուր էր չէի կարողանում իրացնել, և այն ինձ վստահություն ու հանգստություն պարգևեց: Այժմ արդեն գործն արված է, ռեկորդը սահմանված է, և կարելի է առանց լարվածության շարունակել աշխատանքը»,-Մխիթարյանի խոսքն է մեջբերում «Վեստի» թերթը: Վիտալի Ստարուխինի ռեկորդի մասին Մխիթարյանն ասել է. «Դա արդեն ակումբի նվաճումն է, չեմ կարծում, որ շատ կարևոր է այն բարելավելը: Անշուշտ, հաճելի կլինի, եթե դա տեղի ունենա, սակայն ուկրաինական ռեկորդն այնուամենայնիվ ավելի կարևոր է: Այն պետք է հաղթահարեր «Շախտյորի» խաղացողը»: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |