Իսլանդիայի հետ խաղին կնախապատրաստվեն 27 հայ ֆուտբոլիստներ![]() 21 մայիսի 2013 - 16:12 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի մինչև 21 տարեկանների ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հրապարակել է ֆուտբոլիստների ընդլայնված ցուցակը: Հայաստանի երիտասարդական հավաքականը պետք է նախապատրաստվի հունիսի 6-ի Եվրոպայի 2015 թ. առաջնության ընտրական փուլի Իսլանդիայի հետ խաղին, որը կկայանա «Հրազդան» մարզադաշտում: Նազարյանը հրավիրել է դարպասապահներ Գոռ Մանուկյանին, Արսեն Բեգլարյանին և Արթուր Թորոյանին: Պաշտպաններն են Արման Հովհաննիսյանը, Վասպուրակ Մինասյանը, Գրիգոր Հովհաննիսյանը, Տարոն Ոսկանյանը, Վարազդատ Հարոյանը, Արամ Շախնազարյանը, Ալեն Համբարձումյանը և Դավիթ Մարիկյանը: Կիսապաշտպաններն են Կարեն Մուրադյանը, Նարեկ Գյոզալյանը, Սարգիս Շահինյանը, Գագիկ Պողոսյանը, Նաիրի Մինասյանը, Ղուկաս Պողոսյանը, Աշոտ Սարդարյանը, Դավիթ Զաքարյանը, Աղվան Պապիկյանը, Վարդան Բակալյանը, Վահագն Այվազյանը, Դավիթ Մինասյանը և Անդրանիկ Քոչարյանը: Հարձակման գծում հանդես կգան Սարգիս Բալոյանը, Դավիթ Հակոբյանը և Սարգիս Ադամյանը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |