Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Բարաք Օբամային

Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Բարաք Օբամային

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբամային՝ Օկլահոմա նահանգում տեղի ունեցած պտտահողմի ավերածությունների կապակցությամբ:

«Ձերդ Գերազանցություն, Խոր ցավով տեղեկացա Օկլահոմա նահանգում տեղի ունեցած պտտահողմի ավերածությունների մասին, որը տասնյակ մարդկանց ողբերգական մահվան պատճառ դարձավ: Կորուստն առավել ցավալի է, քանի որ զոհերի մեջ մեծ թվով երեխաներ կան:

Խորին վշտակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին և Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ մաղթելով համբերություն և տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---