ԱՆ. Երեխաների բուժսպասարկումը վճարովի չի դարձել. Տեղի ունեցածը թյուրիմացություն է![]() PanARMENIAN.Net - Ամեն տարի ՀՀ պետական բյուջեից մինչև 7 տարեկան երեխաների բժշկական ծառայությունների համար հատկացվում է որոշակի գումար: Այս տարի 0-7 տարեկան երեխաների բժշկական ծառայությունների համար հատկացվել է 6,7 մլրդ դրամ: Այսօր լրագրող Արման Սուլեյմանյանը երեխային Մալայանի անվան բժշկական կենտրոն է տարել, սակայն նրան հայտնել են, որ այն հավաստագիրը, որով երեխան կարող էր անվճար բուժվել, այլևս պիտանի չէ, քանի որ պետբյուջեով ծառայության համար նախատեսված գումարը սպառվել է: Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում, մեկնաբանելով կատարվածը, տեղեկացրեց, որ նման դեպքերում կա ընթացակարգ, որով պետք է բուժհաստատությունն առաջնորդվի: Տվյալ դեպքում հիվանդներին պետք է հերթագրել կամ ուղղորդել այլ բժշկական հաստատություններ. «Կա սահմանված կարգ, ըստ որի՝ եթե սպառվում են բյուջեից հատկացված միջոցները, հիվանդները պետք է հերթագրվեն: Տվյալ դեպքում բուժհաստատությունում ծնողին , հավանաբար, ցույց են տվել ընթացակարգի միայն մի հատվածը, որտեղ գրված է, որ եթե հիվանդը չի ուզում հերթագրվել կամ դիմել այլ բժշկի, կարող է վճարել և բուժվել»: Անահիտ Հայթայանը շտապեց հանգստացնել բոլոր ծնողներին. «Երեխաների բուժօգնությունը վճարովի չի դարձել, նման բան չկա»: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |