Վնասվել է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ մտնող ջրատար խողովակը![]() 21 մայիսի 2013 - 19:50 AMT PanARMENIAN.Net - Այսօր ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի Խարբերդ գյուղի 6-րդ փողոցի թիվ 12 տան մոտակայքում վնասվել է ջրատար խողովակ, ինչի հետևանքով ջուրը լցվում է տները: Դեպքի վայր էր մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման և Մասիս քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը Տեղում պարզվել է, որ էլ. սյուն տեղադրելու ժամանակ վնասվել է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ մտնող ջրատար խողովակը, ինչից ջրածածկվել է Խանգելդյանին պատկանող հողատարածքը` մոտ 200 քմ: «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների կողմից խողովակում դադարեցվել է ջրի հոսքը: Էլ. ցանցի աշխատակիցների կատարել են էլ. սյան ապամոնտաժման աշխատանքներ: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են ԱԻն լրատվական ծառայությունից: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |