Տրայան Հրիսթեան` Ադրբեջանի հակահայկանան հայտարարությունների մասին. ԵՄ-ը աչք չի փակում, բայց պատժել չի կարող21 մայիսի 2013 - 21:48 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում օրենսդրությունը լավն է, բայց օրենքների լիարժեք կիրառումը դեռ խնդիր է, որի լուծման ուղղությամբ քայլեր ձեռնարկվում են: Կարծիքը Էստոնիայի արդարադատության նախարար Հանո Պևկուրինն է: Այսօր ասուլիսի ժամանակ նշվածին նա ավելացրել է, որ Հայաստանի դատաիրավական համակարգի բարեփոխումները ճիշտ ուղու վրա են: «Երևանում իմ հանդիպումների ժամանակ լուրջ մտադրություններ նկատեցի դեպի եվրոպական ստանդարտների, առհասարակ, և արդարադատության և օրինապահ մարմինների գործունեության մասով, մասնավորապես, շարժվելու ուղղությամբ», - նշել է նախարարն ու ավելացրել, որ արդյունավետ քննարկումներ է ունեցել ՀՀ վարչապետի և իր գործընկերների հետ, իսկ փորձի փոխանակումը նվազագույնն է, որ կարող են անել Հայաստանի և այս տարածաշրջանի զարգացման համար: ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան ևս մասնակցել է այս ասուլիսին: Նա ընդգծել է, որ մարդու իրավունքների ոտնահարման դեպքերի վրա ԵՄ-ը երբեք աչք չի փակում, բայց չի կարող պատժել: Դեսպանն այս մասին խոսել է Ադրբեջանում հնչող հակահայկանան հայտարարությունների համատեքստում: «Եվրամիության երկրները միայն երկխոսության միջոցով կարող են համոզել այս կամ այն կողմին` զերծ մնալ այլատյացությունից կամ ծայրահեղականությունից, սակայն մահակի գործառույթներ ԵՄ-ն չունի»: Ադրբեջանի նման անհանդուրժողական պահվածքը չի կարող որևէ ազդեցություն ունենալ նաև Արևելյան գործընկերության ծրագրի վրա, որովհետև, Տ. Հրիսթեայի հիմնավորմամբ, Արևելյան գործընկերության շրջանակներում տարբեր մակարդակի համագործակցություն է ընթանում: «Վարշավայում տեղի ունեցած գագաթաժողովի ժամամակ ընդունվեց այն բանաձևը, ըստ որի ամեն երկրի համար որոշում կընդունվի նրա կողմից կատարված գործունեությանը համապատասխան և սա վերաբերում է Արևելյան գործընկերության բոլոր 6 երկրներին` Հայաստանին, Վրաստանին, Ադրբեջանին, Մոլդովային, Ուկրայինային և Բելառուսին: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |