«Art Fest»-ի մրցանակակիրները հայտնի են, թյուրիմացությունները` հարթված![]() 21 մայիսի 2013 - 23:19 AMT PanARMENIAN.Net - Կայացավ «Art Fest» առաջին երիտասարդական հանրապետական բաց փառատոնի մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը, և արդեն հայտնի են յուրքանչյուր անվանակարգի երեք բրնոզե, երկու արածթե և մեկ ոսկե մեդալակիրները: Փառատոնի մրցութային փուլում ընգրկված էր 130 ստեղծագործություն արվեստի տարբեր բնագավառներից: Մասնագիտական հանձնախմբի աշխատանքների արդյունքում առանձնացվել են յուրաքանչյուր բանագավառից երեք բրոնզե, երկու արծաթե և մեկ ոսկե մրցանակակիրներ: Տարբեր անվանակարգերում իրար հետ մրցակցող արվեստի բոլոր գործերը ներկայացնողները, չնայած երիտասարդ էին, այնումենայնիվ, ժյուրին մասնագիտորեն էր մոտեցել գնահատման հարցին. թատերարվեստի բնագավառում ոսկե մրցանակակիր չեղավ, փոխարենը ժյուրին առանձնացրել էր երկու արծաթե և երեք բրոնզե մրցանակակիրներին: Կազմակերպիչները ևս մեկ անգամ բոլորի ուշադրությունը հրավիրեցին այն փաստին, որ թատերարվեստի բնագավառում ոսկե մրցանակակիր չի առանձնացվել, թեև ԵՊՀ թատրոն-ստուդիայից ավելի վաղ հայտնել էին, որ գլխավոր մրցանակին համալսարանականների ներկայացրած բեմադրությունն է արժանացել: Թատրոն-ստուդիան, ինչպես նաև Պաշտպանության նախարարությունը, ստացան հատուկ մրցանակ: Մրցանակների թվով առանձնացան Թերլեմզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի, Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայի, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Երևանի և մասնաճյուղերի ուսանողները: Մինչ մրցանակների հանձնումը, տեղի ունեցավ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանի պոեզիայի հիման վրա բեմադրված «Տաթևականչ» պոետիկական ներկայացման պրեմիերան: Հիշեցնենք, որ փառատոնն այս տարի անցկացվում էր առաջին անգամ` ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:Փառատոնի տնօրենն է Էրիկ Բարսեղյանը (ԵԹԿՊԻ Ուսումնական թատրոնի տնօրեն), իսկ գեղարվեստական ղեկավարը` ԵԹԿՊԻ ռեկտոր Արմեն Մազմանյանը: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |