ԱՄՆ Սենատի կոմիտեն թույլատրել է զենք առաքել սիրիացի ապստամբներին

ԱՄՆ Սենատի կոմիտեն թույլատրել է զենք առաքել սիրիացի ապստամբներին

PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեն թույլատրել է զենք առաքել սիրիացի ապստամբներին: The Wall Street Journal-ը գրում է, որ այդ օրինագծին կողմ է քվեարկել կոմիտեի 15 անդամ, երեքը դեմ են հանդես եկել: Օրինագիծը կուղարկվի Սենատի ու Պալատի դիտարկմանը:

Օրինագիծն առաջարկել էին դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը և հանրապետական սենատոր Բոբ Քորքերը: Փաստաթուղթը թույլ է տալիս ԱՄՆ-ին զենք առաքել Սիրիայի ազատ բանակի ստորաբաժանումներին և Բաշար Ասադի ռեժիմի այլ հակառակորդներին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---