Ալեքսանդր Սկակով. ԵԱՀԿ ՄԽ այցերը ապացուցում են այն, որ խումբը դեռ գոյություն ունի

Ալեքսանդր Սկակով. ԵԱՀԿ ՄԽ այցերը ապացուցում են այն, որ խումբը դեռ գոյություն ունի

PanARMENIAN.Net - Կարծում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան, ինչպես նաև նրանց հանդիպումը Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ, պետք է միայն ցուցադրի, որ Մինսկի խումբը դեռ գոյություն ունի: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հայտարարել ԳԱԱ Կենտրոնական Ասիայի ու Կովկաի Արևելագիտության ինստիտուտի ուսումնասիրման կենտրոնի աշխատանքային խմբի համակարգող Ալեքսանդր Սկակովը: Ըստ նրա, գործընթացի առաջխաղացում ակնկալել հարկավոր չէ, այժմ, երբ Ադրբեջանում դեռ պետք է կայանան նախագահական ընտրություններ, դրա համար չկան նվազագույն նախադրյալներ: «Ոչ մի աշխատանք Մադրիդյան կամ այլ սկզբունքների շուրջ ոչ ոք չի տանում, ոչ ոք հակամարտության կողմերի վրա ճնշում չի գործադրում: Բոլորը սպասում են՝ ինչով և երբ կավարտվի քաղաքացիական պատերազմը Սիրիայում, հարված կհասցվի արդյոք Իրանին: Կախված իրադարձությունների ընթացքից, կզարգանան նաև իրադարձությունները Հարավային Կովկասում: Առավել ևս, որ հիմնական համաշխարհային կենտրոններին միանգամայն ձեռնատու է ինչպես ստատուս քվոյի հետագա ձգձգումը, այնպես էլ լայնածավալ զինված հակամարտության վերսկսումը, որի դեպքում հնարավոր է ձուկ որսալ պղտոր ջրում: Խաղաղությունն ինքնին ոչ ոքի պետք չէ, բացի, հավանաբար, հասարակ մարդկանցից, որոնք ապրում են այդ վառոդի տակառի վրա»,-ասել է ռուս քաղաքագետը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---