Խորհրդարանը մերժեց ԸՕ-ում փոփոխություն կատարելու վերաբերյալ «Ժառանգության» առաջարկը![]() 22 մայիսի 2013 - 12:47 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովն այսօրվա նիստում մերժեց «Ընտրական օրենսգրքում» փոփոխություն կատարելու վերաբերյալ «Ժառանգություն» խմբակցության առաջարկը: Օրինագծին կողմ քվեարկեց 41 պատգամավոր, 66` դեմ և 1 ձեռնպահ: Կողմ քվեարկեցին «Ժառանգությունը», «Բարգավաճ Հայաստանը», ՀՅԴ-ն և ՀԱԿ-ը: Քվեարկությունից առաջ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարել էր, որ ՀՀԿ-ն դեմ է քվեարկելու, քանի որ ընտրություններից հետո բոլոր առաջարկները պետք է համալիր քննարկվեն, իսկ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը առաջարկել էր հետաձգել քննարկումը: Ավելացնենք, որ «Ժառանգություն» առաջարկած նախագծով ընտրություններից հետո պետք է հրապարակվեին քվեարկությանը մասնակցած քաղաքացիների ցուցակները: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |