
Երևանում ԵԱՀԿ աջակցությամբ սեմինար է անցկացվում, որի հիմնական թեման է՝ ինչպես ահաբեկիչների և հանցագործների համար դժվարեցնել սահմանի հատումը:
Միջոցառումը հատկապես կենտրոնացած է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ՔԱՄԿ) Հանրային բանալիների տեղեկատուի (ՀԲՏ) վրա, որը տեխնոլոգիապես զարգացած համակարգ է ապահովելու կենսաչափական անձնագրերի ամբողջականությունը:
«Միկրոքարտերով կենսաչափական անձնագրերը կարևոր քայլ են ահաբեկիչների և հանցագործների կողմից ճանապարհորդական փաստաթղթերի կեղծումը դժվարեցնելու ուղղությամբ»,- նշեց Փոլ Պիկարդը՝ ԵԱՀԿ Անդրազգային սպառնալիքների բաժնի Ահաբեկչության դեմ պայքարի ծրագրի ղեկավարը:
«Կարևոր է, որ սահմանի վերահսկման աշխատակիցները կարողանան արագ և արդյունավետ ստուգել, թե արդյոք միկրոքարտը կեղծված է», ասաց նա, ավելացնելով, որ Հանրային բանալիների տեղեկատուն հենց այս հնարավորությունն է ընձեռում:
Երկօրյա սեմինարի անցկացումը հիմնվում է Գործողությունների ազգային ծրագրի հիման վրա, որը մշակվել է ԵԱՀԿ և Միգրացիայի միջազգային կազմակերպության կողմից 2009թ.-ին: Ծրագիրը ընգրկում է Հայաստանում էլեկտրոնային անձնագրերի և ինքնությունը հաստատող էլեկտրոնային քարտերի ներդրման կարգը:
Միջոցառմանը մասնակցում են մոտ 20 հայ ներկայացուցիչներ՝ սահմանապահ զորքերից, պետական ռեգիստրից և տեղեկատվական տեխնոլոգիաների գործակալություններից, որոնք կքննարկեն ՔԱՄԿ ՀԲՏ - ի տեխնիկական, վարչական և գործարկման խնդիրները: Այն կազմակերպվել է ԵԱՀԿ Անդրազգային սպառնալիքների բաժնի (Ահաբեկչության դեմ պայքարի բաժնի) կողմից՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ՀՀ ոստիկանության հետ համատեղ:
ԵԱՀԿ-ն անցկացրել է նմանատիպ սեմինարներ Ուզբեկստանում, Մոլդովայում, Ղրղզստանում և Ալբանիայում 2009 թ.-ից ի վեր, երբ ԵԱՀԿ Նախարարների խորհուրդը ընդունել է որոշում ՔԱՄԿ ՀԲՏ խթանելու վերաբերյալ: