
Խորհրդարանում ինչ-որ մարդիկ վիրավորում են իշխանության ներկայացուցիչներին` շեղվելով բուն հարցի քննարկումից: Այսօր ԱԺ-ում նման հայտարարություն արեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը:
«Անբարոյականները խոսում են բարոյականության և ճշմարտության մասին: Եթե կա անբավարարվածություն, ԱԺ-ն բավարարվելու տեղ չէ: Պարոն Աբրահամյան, խնդրում եմ` կարգի հրավիրեք նրանց»,- ասաց ՀՀԿ պատգամավորը: Ավելացնենք, որ ԱԺ այս քառօրյան բավական թեժ մթնոլորտում է անցնում, խորհրդարանը քննարկում է կառավարության գործունեության ծրագիրը, հետընտրական տրամադրությունները ևս դեռ չեն մարել: