22 մայիսի 2013 - 16:01 AMT
Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա

Այսօր ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա` մասնակցելու «Եվրոպական անվտանգության ռազմաքաղաքական ասպեկտները» խորագրով միջազգային համաժողովին, հայտնում է ՊՆ մամլո ծառայությունը:

Այցի ընթացքում նախատեսվում են նաև ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումները մի շարք երկրների պաշտպանության նախարարների և բարձրաստիճան պաշտոնյաների հետ: