Մինսկում հնչել են Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները

Մինսկում հնչել են Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները

PanARMENIAN.Net - Մայիսի 20-ին Բելառուսի երաժշտի պետական ակադեմիայի դահլիճում կայացավ հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված համերգ:

Միջոցառումը կազմակերպել էին՝ ԲՀ-ում ՀՀ դեսպանությունը, Բելառուսի երաժշտի պետական ակադեմիան եւ Մինսկի քաղաքային «Հայաստան» մշակութա-լուսավորչական միությունը, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Ա.Խաչատրյանի ստեղծագործություններով հանդես եկավ «Նեմիգա» համերգային նվագախումբը: Հնչեցին հատվածներ Ա.Խաչատրյանի 2-րդ սիմֆոնիայից, «Սպարտակ» եւ «Գայանե» բալետներից:

Միջոցառմանը ներկա էին Բելառուսի մշակույթի նախարարի առաջին տեղակալը, մշակութային գործիչներ, ԲՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների, ինչպես նաեւ հայ համայնքի ներկայացուցիչներ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---